Մշակույթ
Քննարկվել է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների հետևողական աշխատանքը՝ միջազգային մրցույթը մեր երկրում լավագույնս անցկացնելու համար:

Սուրբ Վենցելի տաճարում տեղի է ունեցել հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի Սուրբ Վենցելի տաճարում տեղի է ունեցել հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո:

Դիլիջանի ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման աշխատանքները կշարունակվեն 2023 թվականին
Պետական ֆինանսավորմամբ իրականացվող ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման և ամրակայման աշխատանքները կշարունակվեն նաև 2023 թվականին:

Կայացել է Նարեի եվրատեսիլյան երգի պրեմիերան
DANCE! մրցութային երգի երաժշտությունը գրել են Գրիգոր Կյոկչյանը և Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը։
Նախագահը ներկա է գտնվել Օհան Դուրյանի կիսանդրու բացման արարողությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ականավոր երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրու բացման արարողությանը: