Մշակույթ
Բացառիկ ու մասշտաբային նախագիծ․ առաջինը ներկայացվեց «Գայանե» բալետը
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մշակութային բացառիկ ու մասշտաբային նախագիծ, որն առաջինն է ոչ միայն քաղաքի մշակութային կյանքում, այլև տարածաշրջանում:
Հունիսի 1-ին արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների մուտքը կլինի անվճար
Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ տոմսային արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների (մինչև 18 տարեկան) մուտքն անվճար կլինի:
«Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցում մասնակի փլուզում է եղել
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու, ինչպես նաև հետագա փլուզումը կանխելու ուղղությամբ։
ԿԳՄՍ նախարարը Դիլիջանում այցելել է թանգարաններ
ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան և հետևել թանգարանում ընթացող նորոգման, ամրակայման ու վերականգնման աշխատանքներին, որոնք, ըստ նախնական ծրագրի, կավարտվեն 2024 թվականին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների որակյալ ու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան իրականացումը:
Կվերաբացվի Մինաս Ավետիսյանի թանգարանը
Մինաս Ավետիսյանի ծննդավայր Ջաջուռում վաղը կվերաբացվի նկարչի թանգարանը։ Այնտեղ այսուհետ հնարավոր է տեսնել նոր ցուցադրություն՝ նոր լուսավորությամբ։