Հայաստան
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Սուրբ Գայանե կույսի մասունքները կբերվեն վանք
Տոնի առիթով,Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանք կբերվեն Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գայանե կույսի մասունքները:

ԱՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վ.Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։
Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է Կառավարության կողմից մշակված պետական աջակցության գործիքները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ իրականացվող կահույքի արտադրանքի ոլորտի ռազմավարության մշակման շրջանակներում հետազոտության նպատակով, կատարել է առաջին այցելությունը «ԱՍԷԴԼ» և «ԳԼԱՍՎՈՐՔ» ընկերություններ: