Հայաստան
Բնապահպաններն ահազանգում են ոռոգման ջրի հնարավոր դեֆիցիտի մասին
Ոռոգման նպատակով այս տարի թույլատրվել է Սևանա լճից մինչև 170 մլն խորանարդ մետր ջրառ իրականացնել։ ՀՀ Կառավարության նիստում ընդունված որոշմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին թույլատրվել է Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի չափաքանակի շրջանակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:

Մարտակերտում ջրամատակարարման խողովակի վթարի հետևանքով խաթարվել է կանոնավոր ջրամատակարարումը
Հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում Մարտակերտում վթարվել է ջրամատակարարման ներքին ցանցի 225 մմ խողովակը, որի հետևանքով քաղաքում խաթարվել է կանոնավոր ջրամատակարարումը: Տեղեկացնում է «Ջրամատակարարում» ՓԲԸ-ն։

28 տարեկանում՝ 6 անշարժ գույք. ինչ է հայտարարագրել Աննա Մկրտչյանը
ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը մի քանի անշարժ գույքի սեփականատեր է դարձել վերջին տարիներին։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ պատգամավորի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից։

Վահան Քերոբյանը «Վերին Լարս» անցակետում հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի հետ
Այսօր «Վերին Լարս» անցակետում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ:
5 ահազանգ հրդեհների մասին՝ հունիսի 9-12
Հունիսի 9-12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։