Հայաստան
Ծիծեռնակաբերդի բարձունքում նախատեսվում է 250 ծառ տնկել
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում մեկնարկել է կանաչապատման երրորդ փուլը: Ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 250 ծառ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի ուխտավորներին
Հունիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Բոստոն քաղաքի Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Շնորհք քահանա Սուինի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հայաստանում սով չի սպասվում
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչությունից վստահեցնում են՝ ՀՀ-ում սովի սպառնալիք չկա և առաջիկայում չի կանխատեսվում։

Արդեմ Փաթափությանը ներկա է գտնվել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի 2022 թ.-ի շրջանավարտների ավարտական միջոցառմանը
Հունիսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրավերով Երևանում անցկացվելիք «Գիտության և գործարարության օրեր» միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը ներկա է գտնվել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի 2022 թ.-ի շրջանավարտների ավարտական միջոցառմանը և հանդես եկել ելույթով:
Բնապահպաններն ահազանգում են ոռոգման ջրի հնարավոր դեֆիցիտի մասին
Ոռոգման նպատակով այս տարի թույլատրվել է Սևանա լճից մինչև 170 մլն խորանարդ մետր ջրառ իրականացնել։ ՀՀ Կառավարության նիստում ընդունված որոշմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին թույլատրվել է Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի չափաքանակի շրջանակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ: