Հայաստան
ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի պահանջները
ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դատավարական լսումներում Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով և ներկայացրել է Հայաստանի պահանջները։
Սպիտակում երկու եղբայրների մեղադրանք է առաջադրվել ոստիկանների գործունեությանը միջամտելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտներն առաջարկվում է տրամադրել միայն ՀՀ դրամով
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները` նաև արտարժույթով:
Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր
Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր, որպես նախագծի մեկնարկ դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները:
Նախարարը ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, ԱԺ պատգամավորներին, համայնքապետերին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին է ներկայացրել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին: