ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի պահանջները
Քաղաքական
30 Հունվարի 2023, 15:38ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դատավարական լսումներում Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով և ներկայացրել է Հայաստանի պահանջները։
«Հայաստանը խնդրում է դատարանին պարտադրել հետևյալ միջանկյալ միջոցները նախքան այս գործը, ըստ էության, վճռելը.
- Ադրբեջանը պետք է դադարեցնի իր կազմակերպումն ու օժանդակությունը, այսպես կոչված, բողոքների, որոնք խաթարում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով` երկու ուղղությամբ:
- Ադրբեջանը պետք է երաշխավորի անխափան, ազատ տեղաշարժը բոլոր անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների Լաչինի միջանցքով` երկու ուղղությամբ:
- Ադրբեջանը անմիջապես լիովին պետք է վերականգնի և ձեռնպահ մնա խաթարելուց կամ խանգարելուց բնական գազի կամ այլ հանրային ծառայությունների մատակարարումը ԼՂ-ին»,- իր ամփոփիչ ելույթում ասել է Կիրակոսյանը։
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
RAND
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Արման Գալոյան
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն