Հայաստան
«Հայաստանը կարևոր է համարում ԵԱՏՄ-ում միասնական թվային տարածքի ձևավորումը». Փաշինյան
Միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի. նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ Հայաստանի դասավորվեն, և Թուրքիայի հետ սահմանը բացվի, ապա Հայաստանի բոլոր տնտեսավարողները կզգան դրա դրական էֆեկտը:
Մեկ օրում կաշառակերության երկու դեպք է բացահայտվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մակունցը հանդիպել է Միջին Արևելքի Ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմի հետ
Փետրվարի 2-ին դեսպան Մակունցը հանդիպել է Միջին Արևելքի Ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմի հետ։
Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում բուք է
Փետրվարի 3-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Անիի, Արթիկի, Ապարանի, Սևանի, Ճամբարակի, Տաշիրի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում բուք է, ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։