Հայաստան
ԵԽ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց անվերապահ աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է ԵԽ ծրագրերի համակարգման հարցերով տնօրեն Կլաուս Նոյկիրխի գլխավորած պատվիրակությանը:
Արարատ Միրզոյանն ու Արմեն Գրիգորյանը ևս մեկնել են Մյունխեն
Տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Մյունխեն են մեկնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ջրվեժում խանութից գողություն է կատարել, Երևանում` ավազակություն
32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել գողության և ավազակության հատկանիշներով: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երկու դեպքով էլ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
«Փակ շուկայի» գետնանցումում կտեղադրվի վերելակ. թեքահարթակից օգտվելը գրեթե անհնարին էր լինելու
Անդրադառնալով լրատվականներում տեղ գտած «Փակ շուկայի գետնացումը չունի թեքահարթակ» հոդվածներին, տեղեկացնեմ, որ դեռ 10 օր առաջ գետնանցում այցիցս հետո այդ խնդրի մասին խոսել եմ շին բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանի հետ, նա հավաստիացրեց, որ նախատեսված է թեքահարթակի փոխարեն վերելակի տեղադրում, երբ մրցույթով մասնավորի տրամադրվի:
Մաքսատուն-վարչություններում հերթեր են. ՊԵԿ-ում այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում
Պետական եկամուտների կոմիտեն հայցում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների ներողամտությունը՝ մաքսատուն-վարչություններում վերջին շրջանում առաջացած հերթերի հետևանքով պատճառված անհարմարությունների համար: