Հայաստան
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան նպաստի նշանակման ու վճարման կարգը փոխվել է
Գործադիրի որոշմամբ փոփոխություն և լրացումներ են կատարվել ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգում։
Հնդկաստանի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախագահի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Կառավարության հանձնառությունն ու քաղաքական կամքի առկայությունն անկյունաքարային են բարեփոխումների համար
Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԽ համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր:
ՆԳ նախարարությունը պարզաբանել է, թե ինչու են մեքենաները «Սիլ Ինշուրանս»-ում ապահովագրել
Վերոնշյալ գնառաջարկների հետ միասին ներկայացվել են նաև ոչ պայմանական չհատուցվող գումարի չափի վերաբերյալ առաջարկներ, որոնցից նվազագույնը եղել է Սիլ Ինշուրանս ընկերության կողմից ներկայացվածը, այն է՝ 30.000 ՀՀ դրամի չափով»:
Հրդեհային անվտանգության նորմերը չպահպանելու համար դադարեցվել է «Շինթրեյդ» ՍՊԸ գործունեությունը
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է նշված ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու որոշում։