Հայաստան
Դիվերսիայի հետևանքով վիրավորում ստացած ՆԳ ծառայողի վիճակում թույլ դրական դինամիկա կա
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ծառայողը, ում երեկ վիրահատել էին, շարունակում է գտնվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։
Պաշտոնանկություններ ՍԱՏՄ-ում
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի երեք ժամանակավոր պաշտոնակատարներն ազատվել են աշխատանքից։
ԱՀ ՊԲ-ն հերքել է Շուշիի շրջանում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների լուրը
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 5-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Հյուրանոցի մոտ վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20.00-ին Խանջյան փողոցի հյուրանոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երևանցի 20-ամյա երիտասարդը, կյանքից զրկելու նպատակով, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված 29-ամյա երիտասարդին, որը Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ է:
Բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու դեպքերով 34 արձանագրություն է կազմվել
Նրա խոսքով, ընթացքում է գտնվում 30 վարչական վարույթ։