Երեքշաբթի, 21 Մարտի 2023

USD385.22

EUR407.81

RUB4.84

Երևան 3 ℃

Рус Eng

ԱՀ ՊԲ-ն հերքել է Շուշիի շրջանում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների լուրը

Երևան

6 Մարտի, 11:35

Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 5-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել Ստեփանակերտից հերթափոխի մեկնած ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել 1 աշխատակից»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը