Հայաստան
Ռոբերտ Քոչարյանը վատառողջ է. դատական նիստը հետաձգվել է
ՀՀ երկրորդ նախագահ, կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը չի կայացել։ Պատճառը Ռոբերտ Քոչարյանի՝ վատառողջ լինելն է։
Վերին Պտղնիի դպրոցի տնօրենը մեղադրվում է պետական միջոցներից շուրջ 4,8 մլն ՀՀ դրամ հափշտակելու մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է «Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից վատնման եղանակով պետական միջոցներից ընդհանուր շուրջ 4,8 մլն ՀՀ դրամ հափշտակելու դեպք:
Զեդեա գյուղի մոտ բախվել են մեքենաներ. վիրավորները հոսպիտալացվել են
Մարտի 7-ին, ժամը 07:25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զեդեա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը քննարկել են ԼՂ-ում առաջացած հումանիտար ծանր իրավիճակը
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:
Թիմ ընկերությունների խումբը ձեռք է բերել «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցը
«Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի նոր սեփականատեր է դարձել Թիմ ընկերությունների խումբը․ այս մասին հայտնել են իտալական Ռենկո ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անդրեա Դելլասանտան և Թիմ ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանն այսօր կայացած մամուլի ասուլիսին։