Ռոբերտ Քոչարյանը վատառողջ է. դատական նիստը հետաձգվել է
Քաղաքական
7 Մարտի, 15:21
ՀՀ երկրորդ նախագահ, կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը չի կայացել։ Պատճառը Ռոբերտ Քոչարյանի՝ վատառողջ լինելն է։
Քոչարյանն առողջական խնդիրներով պայմանավորված չի ներկայացել դատարան։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին, ժամը 13։00-ին։
Հետևեք մեզ Telegram-ում