Հայաստան
Ոստիկանությունը՝ Սուրիկ Խաչատրյանի որդուն բերման ենթարկելու մասին
Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Քրեյզի» գիշերային ակումբից բերման են ենթարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տրդատ Խաչատրյանին։
Սյունիքում և Անիում գրանցված ուժերից որևէ մեկն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել
Սիսիան և Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել։ Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 16-ն էր։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր»
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Մեղրիի լեռնանցքում, Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում և Գավառում թույլ ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում, Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում, Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Արտաշատի, Արարատի, Վայքի, Կապանի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Թալինի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Աշոցքի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին՝ անձրև։
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։