Հայաստան
ՄԻՊ-ը Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության հարցեր
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։
Մայիսի 19-26-ը փակ կլինի Նոր Նորքի Բաղյան փողոցը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կենսաապահովման բնագավառի ենթակառուցվածքը նորոգելու նպատակով ս. թ. մայիսի 19-26-ը փակ կլինի մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցը:
Հնդկաստանում Հայաստանի դեսպանատունը ռազմական կցորդ կունենա
Հնդկաստանում Հայաստանի դեսպանատունը ռազմական կցորդ կունենա. այդ հաստիքը ստեղծելու որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Պանամայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ փոխնախարարին
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պանամայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ռոլանդո Էնրիկո Բառոու Նոադը (նստավայրը՝ Մոսկվա):
ԱԺ պատվիրակությունը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին. այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։