Լաբորատորիայի աշխատակիցները Լծենի ճանապարհին ստուգել են ասֆալտբետոնե շերտի հաստությունը
Հասարակություն
17 Մայիսի, 14:25
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի լաբորատորիան ճանապարհաշինության տարբեր փուլերում իրականացնում է կատարված աշխատանքների որակի ստուգում։
Լաբորատորիայի աշխատակիցները Տ-8-49 (Տ-8-48) - Լծեն ճանապարհի կմ0+000 - կմ6+200 հատվածում ստուգել են ասֆալտբետոնե շերտի հաստությունը։ Շինարարության որակը ստուգելու նպատակով վերցված հանուկների բաղադրությունը կուսումնասիրվի լաբորատոր պայմաններում։
