Հայաստան
Երևան է ժամանել ևս 4 նոր տրոլեյբուս
«Զեկույցս ուզում եմ սկսել ուրախ լուրով․ Երևան է ժամանել ևս 4 նոր տրոլեյբուս, որոնք գտնվում են հավաքակայանում», - այս մասին տեղեկացրեց «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Բեջանյանը։
«Մեկ շաբաթ կպահանջվի ամբողջությամբ մարելու և տարածքում ծուխը դադարեցնելու համար». Արեյանը՝ Նուբարաշենի աղբավայրի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ռեալ եթե գնահատենք, դեռևս մեկ շաբաթ կպահանջվի մեզնից՝ կրակն ամբողջությամբ մարելու և ծուխը դադարեցնելու համար»,- հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Կամո Արեյանն՝ անդրադառնալով Նուբարաշենի աղբավայրում իրականացվող հրշիջման աշխատանքներին։
ԱԱԾ-ն կանխել է ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և զենք, զինամթերք տեղափոխելու դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ինչպես նաև զենք, զինամթերք տեղափոխելու դեպք։
Գործակարգավարական խորհրդակցություն (ՈՒՂԻՂ)
Մեկնարկել է գործակարգավարական խորհրդակցությունը։
Հայաստանը երկրորդ անգամ է դիմել ՄԱԿ արդարադատության միջազգային դատարան
Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո, Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ արդարադատության միջազգային դատարան