Հայաստան
Դաժան սպանություն Աշտարակում. մեղադրյալը սպանվածի ազգականն էր
Կնոջ ազգական, այլ երկրի քաղաքացի 41-ամյա տղամարդը մայիսի 18-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանում է Հայաստան: Նա տեղավորվում է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի մի հյուրանոցում և արդեն հաջորդ օրը մեկնում Աշտարակ:
Երևանի հ.180 հիմնական դպրոցն անվանակոչվել է Զապել Եսայանի անվամբ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի հ.180 հիմնական դպրոցն այսուհետ պաշտոնապես կրում է նշանավոր արձակագիր, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի անունը: Նախագիծն ավելի վաղ ներկայացվել էր ավագանու քննարկմանն ու հավանության արժանացել:
Գնել Սանոսյանը կարևորել է KFW գերմանական զարգացման բանկի հետ համագործակցությունը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։
Ընդգծվել է ՀՀ-ում ներկա ֆրանսիական ընկերությունների գործունեության կարևորությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Աղձք-Ուջան բնակավայրերի մոտ ճանապարհաշինությամբ պայմանավորված կիրականացվեն պաթեցման աշխատանքներ
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+400-կմ36+000 հատվածում՝ Աղձք-Ուջան բնակավայրերի մոտ, մայիսի 23-ին՝ ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։