Հայաստան
Երկու նախագիծ վերադարձվել է գրավոր առաջարկների ներկայացման փուլ
Հիմնական զեկուցողներ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն առաջարկել են նախագծերի փաթեթների քննարկումը վերադարձնել նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման փուլ. քվեարկություններով առաջարկներն ընդունվել են:
Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ երկրի Էմիլիա-Ռոմանիա նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների պատճառած մարդկային կորուստների կապակցությամբ:
«Գործուղումները չպիտի համընկնեն կարևոր հարցերի զեկուցման հետ». Արսեն Թորոսյանը՝ ԲԴԽ նախագահի բացակայության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԺ-ն քննարկում է վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության հարցը։ ԲԴԽ-ն այս պաշտոնում ներկայացրել է Արմեն Դանիելյանին։
Մարտակերտի շրջանում ապրանքների մանրածախ վաճառքի գների կոպիտ խախտումներ են արձանագրվել. Արցախի պետնախարար
Արձագանքելով 21.05.2023թ. ԱՀ Մարտակերտի շրջան կատարված այցի ընթացքում քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրներին, Արցախի շրջափակման ընթացքում կիրառվող սահմանափակումների և ապրանքների շրջանառության հատուկ կարգի պատշաճ կիրառության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու պարտականությունը կրող պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում տրվել են ապրանքների մանրածախ վաճառքի գները վերահսկելու նպատակով անհապաղ համայնքային այցեր կազմակերպելու հանձնարարականներ:
Բժշկական կենտրոնները հինգ տարին մեկ կվերալիցենզավորվեն
«Առողջապահության համակարգի զարգացման համար շատ կարևոր է ենթակառուցվածքների արդիական լինելը, և այս ընդհանուր տեսլականն իրագործելու համար իրականացնում ենք այս փոփոխությունը»