Հինգշաբթի, 1 Հունիսի 2023

USD384.39

EUR407.92

RUB4.67

Երևան 20 ℃

Рус Eng

«Գործուղումները չպիտի համընկնեն կարևոր հարցերի զեկուցման հետ». Արսեն Թորոսյանը՝ ԲԴԽ նախագահի բացակայության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքական

24 Մայիսի, 10:58

ԱԺ-ն քննարկում է վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության հարցը։ ԲԴԽ-ն այս պաշտոնում ներկայացրել է Արմեն Դանիելյանին։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանին հարցրել է, թե ինչու է ինքը ներկայացնում թեկնածուներին, այլ ոչ՝ ԲԴԽ նախագահը, ինչպես գրված է օրենքում. «Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ չի պարոն Անդրեասյանը ներկայացնում այս կարևոր հարցը»։

Քոչարյանը հայտնեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գործուղման մեջ է, երկրում չէ, ուստի ինքն է ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում և ներկայացնում հարցը։

«Սա առիթ է ասել, որ գործուղումները հնարավորինս չհամընկնեն նման կարևոր հարցերի զեկուցման հետ, որովհետև կարևոր է, որ օրենքով սահմանված կարգով հենց ԲԴԽ նախագահը ներկայացնի հարցը»,- ասաց Արսեն Թորոսյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել