Հայաստան
Այլ երկրների բազմաթիվ պլաններ տապալվել են, որովհետև Սյունիքը եղել է միասնական ու կայուն. մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը անդրադառնալով ադրբեջանական դիրքերի մոտ լինելուն, հայտարարել է, թե սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա:
Մարուքյանը Ստոկհոլմում ներկայացրել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտումները
«Ներկայացրել եմ նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտումները, հայ ռազմագերիների վերադարձի, օրեր առաջ երկու զինծառայողների առևանգման դեպքի, 2021-ից մինչ օրս Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիաների շարքի և օկուպացիայի, Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման պահանջի, Լաչինի միջանցքի շրջափակման և ապօրինի անցակետի տեղադրման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ նախապատրաստման հանգամանքները:
Կապանցին փորձել է նախկին կնոջը դիտավորյալ վրաերթի ենթարկել. գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի 51-ամյա բնակչի կողմից նախկին կնոջը դիտավորյալ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Հույս ունենք՝ Թուրքիայի հետ կկարողանանք հարաբերությունների կարգավորման գործընթացը բնականոն շարունակել». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին։
Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի. չկա համաձայնեցված նախագիծ. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի՝ երեկ արած մի շարք հայտարարություններ։ Այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն՝ արդյո՞ք դա նշանակում է հրաժարում բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից»,- ասել է նա։