Հայաստան
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում Հայաստանի վերաբերյալ գնահատականներն ու մեր երկրի դիրքի հետագա բարելավմանը վերաբերող հարցեր:

Շենքերի կառավարման մարմիններն էլեկտրոնային միասնական հարթակում կտեղադրեն իրենց հայտարարությունները
Գործող կարգով բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը որոշում ընդունելու նպատակով շենքի սեփականատերերին ժողով անցկացնելու կամ իրազեկումների վերաբերյալ ուղարկում է ծանուցումներ: Կառավարման մարմինը ներկայացնում է նաև հաշվետվություններ աշխատանքների կատարման և ծախսված ֆինանսական միջոցների վերաբերյալ:

ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը խորհրդատվական կարծիքի համար կդիմեն ՄԻԵԴ
Օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 5-ի հերթական նիստում:

Երիտասարդները ձերբակալվել են խուլիգանության և մարմնական վնասվածքների կասկածանքով
Երևանցի երեք երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Քերոբյանն ընդունել է Իտալիայի ԱԳ նախարարության պատվիրակությանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի գլխավորած պատվիրակությանը։