Հայաստան
Հայաստանն իր հարևանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու որևէ մտադրություն չունի․ ԱԳՆ
Հարկ ենք համարում կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, ինչպես նաև 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին: Մտահոգությամբ ենք արձանագրում, որ պաշտոնական Բաքուն մինչև օրս հրապարակային կերպով չի հաստատել իր հավատարմությունը մասնավորապես 2023թ. մայիսի 14-ի բրյուսելյան պայմանավորվածություններին, ինչը տարածաշրջանում լարվածության առանցքային գործոն է:
Քաղաքացին բերման է ենթարկվել առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտի 1 տուփը 4000 դրամով վաճառելու համար
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները ստուգման արդյունքում, Մարտունի քաղաքի 41-ամյա բնակիչ անհատ ձեռնարկատեր Մ. Գ.-ին պատկանող խանութում հայտնաբերել են ծխախոտ` առանց ակցիզային դրոշմանիշի:
ՀՀ ՊՆ–ն հերքել է հրադադարը խախտելու՝ Ադրբեջանի հայտարարությունները
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 19-ին` ժամը 02։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Ինչ հարցեր է քննարկել նախարարը ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարի համաժողովում․ «Ժողովուրդ»
2023 թվականի սեպտեմբերի 8-ից 10-ը շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան՝ մասնակցելու ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարի միջազգային համաժողովին։
«Գագիկ Ծառուկյանը Կանյաչնիում մեծ հավաք է անցկացնելու»․ «Հրապարակ»
«Գագիկ Ծառուկյանը նախատեսել է ԲՀԿ-ականների մեծ հավաք անցկացնել, որին մասնակցելու են նախկին գումարման բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները՝ չնչին բացառություններով: