Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2023

USD384.11

EUR406.19

RUB3.90

Երևան 26 ℃

Рус Eng

«Գագիկ Ծառուկյանը Կանյաչնիում մեծ հավաք է անցկացնելու»․ «Հրապարակ»

Մամուլ

19 Սեպտեմբերի, 9:15

«Հրապարակ» թերթը գրում է․ «Գագիկ Ծառուկյանը նախատեսել է ԲՀԿ-ականների մեծ հավաք անցկացնել, որին մասնակցելու են նախկին գումարման բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները՝ չնչին բացառություններով: ԲՀԿ-ն, որը տևական ժամանակ քաղաքական պասիվություն է դրսևորում, փաստորեն, որոշել է ակտիվանալ, քանի որ Ծառուկյանի քաղաքական թիմի և խորհրդատուների հաշվարկով` շուտով ներքաղաքական զարգացումներ են սկսվելու, դրանցից դուրս մնալ չի կարելի։

Հավաքը կկայանա ԲՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Կանյաչնիում, սեպտեմբերի 20-ին։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Իվետա Տոնոյանը հրավերներ է ուղարկել մոտ 50 անձի, այդ թվում՝ գործող իշխանություններին կոշտ քննադատող Գևորգ Պետրոսյանին, ով հեռացել է ԲՀԿ շարքերից, իսկ Նաիրա Զոհրաբյանը հրավեր չի ստացել։ Հավաքի նպատակը քաղաքական խնդիրներ քննարկելն է: Հավանաբար, հայտարարությամբ հանդես կգան։ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Շաքե Իսայանը հավաք հրավիրելու տեղեկությունը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց։ «Մենք անպայման հանդես կգանք հայտարարությամբ՝ առաջիկայում սպասվող իրադարձությունների մասին»,- ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը