Հայաստան
Հերացու փողոցից դեպի Աբովյան պուրակ տանող թունելում կդադարեցվի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նոյեմբերի 4-ին` ժամը 09։00-14։00-ն, ստորգետնյա մալուխների անցկացման աշխատանքներով պայմանավորված, Մ․ Հերացու փողոցից դեպի Խ․ Աբովյան պուրակ տանող ճանապարհահատվածում գտնվող թունելում կդադարեցվի երթևեկությունը:
16 գիտական խմբեր և լաբորատորիաներ կստանան աջակցություն
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ հոկտեմբերի 27-ի N 2247-Ա/2 հրամանով հաստատվել է «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցություն-2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։
Փոխվարչապետը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքներին
Նոյեմբերի 3-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ և տեղում ծանոթացել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին:
Անալենա Բերբոքն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի ուղեկցությամբ:
Ու՞ր է պետությունը. աներկբա անելիքների շարքում առաջինը անվտանգության հարցում մոնոպոլիան ապահովելն է
Ուրեմն, պաշտպանության նախարարությունը, պատասխանելով լրատվամիջոցի հարցմանն, ասում է, որ ՈՄԱ-ն հայտնի «գմբեթների» ծրագրով կապ չունի ՊՆ հետ, և այդ ծրագիրն էլ կապ չունի պաշտպանական գծերի հետ․ «Հայաստանի ՊՆ-ն կամ ԶՈւ-ն «ՈՄԱ» հկ–ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել, և «ՈՄԱ»-ն պաշտպանական երկրորդ գծում, ինչպես նաև ԶՈւ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում»: