Քաղաքական

«Հայաստան» դաշինքի երեք թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

«Հայաստան» դաշինքի համամասնական ընտրացուցակի երեք թեկնածու՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկ են ներկայացրել։

Radar Armenia-ի հետ զրույցում ԿԸՀ-ից հայտնեցին, որ ստացվել է ինքնաբացարկի 3 դիմում՝ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի, համապատասխան, 47–րդ, 48–րդ, 49–րդ համարներից․ «Այդ հարցը քննարկվելու է երկուշաբթի՝ ժամը 15.00-ին»,- հայտնեցին ԿԸՀ-ից։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի ընտրացուցակի հաջորդ՝ 50-րդ համարը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Լևոն Քոչարյանը, ով այս պահին կալանքի տակ է։

«Հայաստան» խմբակցությունում պատգամավորական տեղը թափուր է մնացել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 23-ին խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանը լիազորությունները դադարեցնելու դիմում ներկայացրեց։

Հայկ Մագոյան