Հայաստան
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հյուրընկալվել է ՀՀ ՄԻՊ-ին
Իր հերթին Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Պաշտպանի հաստատության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
Սննդամթերքի անվտանգության խախտումներ են արձանագրվել 22 դպրոցներից 5-ում
2023 թվականի սեպտեմբերի մեկից մեկնարկել է ուսումնական տարին և, հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Հայաստանի Հանրապետության 22 միջնակարգ դպրոցներում (2-ական դպրոց Երևանում և յուրաքանչյուր մարզում):
«Դա լոկ հագուստի մի գույնը մյուսով փոփոխելու նախաձեռնություն չէ». Սուրեն Պապիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ճտերը կհաշվենք դեկտեմբերի 24-ին, և վստահեցնում եմ, որ հաճելի անակնկալ է սպասվում պարոն Մանուկյանին». հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
Եղբայրների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Նոյեմբերի 14-ի ժամը 18.21-ին Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի 39-ամյա մի բնակիչ: Ըստ բժիշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
«Կանանց և երեխաների առողջության առաջնայնության միտումն ակնհայտ է». Ավանեսյան
Նա խոսել է առողջապահության պարտադիր ապահովագրության ծրագրի ներդրման մասին. «Կանայք ավելի շատ են դիմում, որովհետև գիտեն՝ եթե մի բան հայտնաբերվի, իրենք միայնակ չեն, պետությունը նրանց կողքին է»։