Հայաստան
Կլաարը Թուրքիայում քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
Երեկ Անկարա կատարած հաջող այցից հետո վերադարձել եմ Բրյուսել։ Քննարկվել են ԵՄ-ի և Թուրքիայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերում են Հարավային Կովկասի տարածաշրջանին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:
Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստին
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 30-րդ նիստին. հայտնել է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ «X»-ի իր միկրոբլոգում։
Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Նոյեմբերի 29-ին, ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 30-ի ժամը 06։30-ը, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը:
Մահվան ելքով վրաերթի հեղինակը 17-ամյա պատանի էր
ՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մահվան ելքով վրաերթը «ՎԱԶ-21063» մակնիշի մեքենայով կատարել էր նորաշենցի 17-ամյա պատանին:
Ինքնակամ շինությունների համար նախատեսված տուգանքը կմեծանա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ այժմ գործող 500.000-1․000․000 դրամի տուգանքը նախատեսվում է դարձնել 750.000-1.500․000 դրամ։