Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար «X»-ի իր էջում գրել է.
«Երեկ Անկարա կատարած հաջող այցից հետո վերադարձել եմ Բրյուսել։ Քննարկվել են ԵՄ-ի և Թուրքիայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերում են Հարավային Կովկասի տարածաշրջանին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին»: