Հայաստան
Տեղի են ունեցել հայ-թունիսկական առաջին քաղաքական խորհրդակցությունները
Դեկտեբերի 5-6 Թունիս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԹՀ արտաքին գործերի, միգրացիայի և արտերկրում թունիսցիների հարցերով նախարար Նաբիլ Ամմարի հետ։
Մհեր Գրիգորյանը Լուիս Բոնոյի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Այս մասին տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից:
2024թ. պետական բյուջեի նախագիծն ընդունվեց
ՀՀ ԱԺ-ն ընդունեց 2024թ. պետական բյուջեի նախագիծը։
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: