Հայաստան
ՊՆ-ում անդրադարձել են արատավոր բարքերի դեմ պայքարին
Արման Սարգսյանի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն։
ՄԻՊ-ը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրենի հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 8-ին Ժնևում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի փոխտնօրեն Օկտավիան Բիվոլի հետ։
Որոշ նոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակներում շտկումներ են արվել
Հիմք ընդունելով Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծված դասագրքերի բովանդակության և կազմարարության վերաբերյալ հանրության արձագանքները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդիպումներ և քննարկումներ է կազմակերպել դասագրքերի հեղինակների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Տեսչական մարմինը ներկայացրել է էներգետիկայի և էներգասպառման բնագավառում իրականացված ստուգումների արդյունքները
𝟐𝟎𝟐𝟑 թվականի ստուգումների տարեկան ծրագրով էներգետիկայի և էներգասպառման բնագավառում նախատեսված էր ստուգումներ կատարել 𝟏𝟑𝟓 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 𝟏𝟑𝟕 օբյեկտներում։ 𝟐𝟖 օբյեկտ (𝟐𝟎,𝟒%) չի ստուգվել՝ չգործելու, գազամատակարարման դադարեցման, վարձակալության և այլ հիմնավորումներով։
Նախարարը ՏՏ համայնքի հետ քննարկել է ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական փաթեթի նախագծերը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 8-ին հանդիպում է ունեցել տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ: