Հայաստան
Վարչապետը ՀԾԿՀ-ից և ՄՊՀ-ից աշխատանքի նոր տեմպ է ակնկալում
Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին և իրենց պաշտոններում վերընտրված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին:
Միասնական տոմսային համակարգի նախագիծը լրամշակվել է
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ միասնական տոմսային համակարգի մասին նախագիծը լրամշակվել է և կդրվի ավագանու առաջիկա նիստի քննարկմանը։
Շուրջ 4200 տուփ առանց մակնիշման ու ակցիզի ծխախոտ են վաճառել. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր լիազորությունների շրջանակում ամենօրյա հսկողական աշխատանքներ է իրականացնում չդրոշմավորված, այդ թվում առանց նշագրման, սպիտակ տուփերով սիգարետներ արտադրողներին և վաճառողներին բացահայտելու ուղղությամբ։ Նշված ծխախոտային արտադրանքները հիմնականում իրացվում են սոցիալական ցանցերի և առևտրի էլեկտրոնային հարթակների՝ մասնավորապես, Facebook-ի, Tik Tok-ի, Instagram-ի, List.am-ի միջոցով:
Գրիգոր Մինասյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահին
Բեռնար Գետտան բարձր է գնահատել Հայաստանի ջանքերն ուղղված մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտների բարեփոխումների իրականացմանը և կարևորել դրանց շարունակականությունը՝ եվրոպական մոնիթորինգային մարմինների կողմից տրամադրված առաջարկությունների հասցեագրման տրամաբանությամբ։
Դավիթ Կարապետյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դավիթ Կարապետյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից։