Հայաստան
Երևանում մեքենան բախվել է էլեկտրական սյանը․ կա տուժած
Փրկարարները Հ․ Ջ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Վահագն Խաչատուրյանը Տիգրան Իզմիրլյանին պարգևատրել է Հայրենիքի շքանշանով
Հայ ժողովուրդն արդեն իսկ գնահատել է Իզմիրլյան ընտանիքի հայրենանվեր գործունեությունը՝ արժանացնելով նրանց իր ջերմ ու անվիճարկելի սիրուն և հարգանքին:
«ՀՀ-ն ունի հստակ քարտեզ, և դա քննարկման ենթակա չէ»․ Ալեն Սիմոնյան
Գնալ, մտնել սահմանամերձ գյուղեր և կրքեր հրահրել՝ նենգափոխելով իրականությունը, ասածները, մարդկանց հույզերի վրա խաղալը ամենավերջին որակների վառ ապացույց է:
Կներդրվեն բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման կարգերը
Գործադիրը սահմանել է Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը:
ԼՂ-ից տեղահանված աշակերտների դասագրքերի գումարը կփոխհատուցի կառավարությունը
ԼՂ-ից բռնի տեղահանման հետևանքով շուրջ 17 000 դպրոցականների՝ Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության հասանելիությունը, շարունակականությունը և մատչելիությունն ապահովելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: