Հայաստան
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Ս․թ․ ապրիլի 19-ից հունիսի 6-ը Ֆասթ Բանկը նախատեսում է տեղաբաշխել 11% տարեկան եկամտաբերությամբ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը 2,000,000,000 ՀՀ դրամ է։ Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով և արժեկտրոնային եռամսյակային վճարման պարբերականությամբ։
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
Կվերագործարկվի մետրոյի «Երիտասարդական» կայարանի դիմաց գտնվող կենդանաբանական այգու կանգառը. յուրաքանչյուր շաբաթ և կիրակի ուղևորներն անվճար կտեղափոխվեն այգի:
Դատախազը «Մարտի 1»-ի գործից մանրամասներ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նա նաև տեղեկացրել է, որ 2008թ. մարտի 1-ին մասնակցած և դատապարտված անձանց շուրջ 30 քրեական գործերով դատական ակտերը բեկանվել են, և կայացվել են արդարացման ակտեր։
«Զեկուցեք՝ երբ են հայտարարվելու մանկապարտեզների շինարարության մրցույթները». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մենք անընդհատ այս նախագծման, հողի ընդլայնման, նոր հողի հատկացման գործընթացների մեջ ենք։ Խնդրում եմ՝ արդեն ամփոփենք դա, ավարտին հասցնեք և հաջորդիվ զեկուցեք, թե երբ են հայտարարվելու շինարարության մրցույթներն ամեն մեկի մասով»,- եզրափակել է Տիգրան Ավինյանը։
Մետրոյի Երիտասարդական կայարանում արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են
Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրել է, որ Երևանի մետրոպոլիտենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համատեղ ջանքերով մետրոյի Երիտասարդական կայարանում արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են: