Երևան

Մետրոյի Երիտասարդական կայարանում արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են

Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրել է, որ Երևանի մետրոպոլիտենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համատեղ ջանքերով մետրոյի Երիտասարդական կայարանում արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են:

Ըստ նրա՝ բոլոր քարերը մաքրման են ենթարկվել, քանի որ ավելի քան երեսուն տարի չեն մաքրվել, իսկ հարակից կրպակները, որոնք արտաքնապես չեն համապատասխանում տարածքին, նույնպես վերականգնվել են՝ բերվելով անհրաժեշտ տեսքի:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով երևանցիներին, նշեց. «Երիտասարդական կայարանի մոտ ուշադրություն դարձնել լուսավորությանը, քանի որ այն ամբողջապես արդիականացվել է»։