Հայաստան
Աներն ու փեսան ձերբակալվել են՝ ծխախոտի ապօրինի վերավաճառքի համար
Փեսան ընդունեց, որ ինքն է աներոջը տվել ծխախոտը: Նաև հայտնեց, որ անցած տարվանից սկսած` Մեղրիի մաքսատան մոտակայքում անծանոթ անձանցից պարբերաբար, բլոկը 2200-3000 դրամով, գնել է ծխախոտ և վերավաճառել 3-4 հազար դրամով: Ըստ նրա` աներոջը վերջին անգամ երեք օր առաջ տվել էր 80 բլոկ ծխախոտ:

Մրցույթ՝ ուղղված գիտական նախագծերի իրականացման արդյունավետության խթանմանը
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր - 2025» մրցույթը, որը մշակվել է նախկինում անցկացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի հիմքի վրա:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում աուտիզմի ցուցանիշները աճել են
Աուտիզմի իրազեկման միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից 2007 թվականին և կոչված է նպաստելու մարդկանց իրազեկման բարձրացմանը՝ աուտիզմ ախտորոշմամբ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար:

Պետական աջակցության ծրագրերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հրապարակվել են կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը։
Կալանավորվել է Ճվճվ Արոյի որդին. գործի նախաքննությունն ավարտվել է
Նշանակված դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությամբ՝ հակաօրինական վերոնշյալ գործողությունների ընթացքում ինչպես ՀՀ ՆԳՆ հաշվեկշռում գտնվող «SKODA OCTAVIA 1.4» մակնիշի ավտոմեքենան, այնպես մյուս երկու ավտոմեքենաները վնասելու հետևանքով նրա կողմից պատճառված ընդհանուր նյութական վնասը կազմել է ավելի քան 1․500․000 ՀՀ դրամ։