Հայաստան
Ֆրանսիայի դեսպանը Ազգային ժողովի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին։ Ներկայացրինք մեր գործունեությունն ու Սոթքի ոսկու հանքավայրի շրջակայքում անվտանգության հետ կապված զարգացումները:

Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են
Մարտի 27-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը դժվարանցանելի է
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
ԱԱԾ մեկուսարանը կփակվի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեց՝ ԱԱԾ մեկուսարանը փակվելու է արդյոք, ինչին ի պատասխան՝ նախարարը հայտնեց՝ նոր ՔԿՀ ստեղծելուց հետո, այո՛, կփակվի»: