Հասարակություն

Լևոն Հակոբյանը կրկին նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

Վարչապետի որոշմամբ, Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ:

Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ Հակոբյանը նախկինում ևս աշխատել է առողջապահության փոխնախարար. այդ պաշտոնում նշանակվել է 2019թ. մարտին, սակայն արդեն դեկտեմբերին պաշտոնանկ արվել։

Նա 2002–2008 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում: 2010-ին ավարտել է Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրան՝ սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ: 

2010-13թթ. եղել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության աշխատակից, ապա թիվ 5 պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

2016 թվականին նշանակվել է «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն: