Հայաստան
ԵՄ դեսպանը հյուրընկալվել է արդարադատության նախարարությունում
Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։ Նա բարձր է գնահատել ներկայիս փոխգործակցության մակարդակը և վերահաստատել ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործության վերականգնող վարպետները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրերով:

Իրանական ընկերությունները վերսկսել են Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման նախապատրաստական աշխատանքները
Եղանակային պայմանների բարելավումից անմիջապես հետո Հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման կապալառուն` իրանական «Աբադ Ռահան Փարս Ինտերնեյշնլ Գրուպ» և «Թունել Սաադ Արիանա» համատեղ կազմակերպությունը‚ ակտիվորեն վերսկսել է մոբիլիզացիան և պայթեցման աշխատանքների նախապատրաստման գործունեությունը:

Փոխվարչապետը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպում է ունեցել
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների դեմ անզիջում պայքարը: