Հայաստան
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ մայիսի 2-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից բերման են ենթարկվել մի խումբ անձինք:

Ոստիկանության բաժին տարվածները ծեծի չեն ենթարկվել. ՆԳՆ
Այսօր Տավուշի մարզում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել։

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվեց ԲԴԽ անդամի պաշտոնից։

Կառավարության նիստ (ՈՒՂԻՂ)
Մեկնարկել է Կառավարության նիստը։
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 17-ամյա պատանուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-297-րդ հոդվածի 3-րդ մասով, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Դատարանի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքի հետ: