Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը և այլ երկրներ մարտի 15-19-ը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծոցում։ Այս մասին հայտնել են ՉԺՀ պաշտպանության նախարարությունից։
«Մարտի 15-19-ը Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի և այլ պետությունների ռազմածովային ուժերը Օմանի ծոցում «Անվտանգության կապեր-2023» համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։