Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն հեռացել է ոստիկանական բաժանմունքից ոտնձգությունների գործով ժամեր տևած հարցաքննությունից հետո, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայում դատարանը կալանավորել է Դեպարդիեին: Նա մեղադրվում է նկարահանումների ժամանակ երկու կանանց հանդեպ իրականացրած սեռական ոտնձգությունների մեջ: