Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ֆիդանն ընդգծել է Գազայում կոտորածին արագ վերջ դնելու և Իսրայելի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայում տիրող վերջին իրավիճակը և բանակցությունների փուլը։
Հանդիպման ընթացքում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է կայուն հրադադարի հասնելու և Գազա մարդասիրական օգնություն հասցնելու կարևորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայում տիրող վերջին իրավիճակի շուրջ և քննարկել ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները։