Քաղաքական

«Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել». Ալեն Սիմոնյանը՝ Մատվիենկոյին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից որևէ նամակ չի ստացել։ Նրա խոսքով՝ նամակն ուղարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, որն էլ պատասխանել է։ 

«Ես գրություն չեմ ստացել։ Ում ուղարկել են, իրեն՝ իմ գործընկերոջը հարցրեք։ Ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն այդ պատասխանն ուղարկել է»,- ասել է Սիմոնյանը՝ նշելով, որ Խանդանյանը նամակը ստանալուց մեկ-երկու օր անց պատասխանել է։ «Ես իմ հայտարարությունների տերն եմ․ ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, ինչ ասել եմ, տեղին եմ ասել, ոչ մի նոր բան չեմ ասել, նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»։

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված նախապատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան։

Հիշեցնենք՝ ելույթ ունենալով ԵՄ խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում՝ Սիմոնյանը հայտարարել է. «Համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցն է և մերձավորարևելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»: