Վերլուծություն

Հայաստանից Ռուսաստան աննախադեպ քանակությամբ բջջային հեռախոս է արտահանվել

Radar Armenia-ն օրերս հայտնել էր, որ 2023թ. առաջին եռամսյակում կտրուկ աճել են Հայաստանից բջջային հեռախոսների արտահանման ծավալները։

Ինչպես մեզ հայտնել էին ՊԵԿ-ից, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան էր ներկրվել 702.603, արտահանվել՝ 591.724 հատ բջջային հեռախոս․ այսինքն, արտահանվել է ներկված հեռախոսների 84,2%-ը։

Radar Armenia-ն տեղեկացավ, որ բջջային հեռախոսների գերակշիռ մեծամասնությունը՝ 93,2%-ն արտահանվել է դեպի Ռուսաստան, մի փոքր մաս էլ՝ Բելառուս։ ՊԵԿ փաստաթղթերի համաձայն՝ 2024թ. առաջին եռամսյակում ՌԴ է արտահանվել 552.013 բջջային հեռախոս, իսկ Բելառուս՝ 34.084 հատ։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի դեպի ՌԴ արտահանվել էր 133․030 հատ բջջային հեռախոս, որը Հայաստանից արտահանվածի 81,7%-ն էր կազմում։

Սա, ինքնին ուշագրավ փաստ է, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, և կարելի է ենթադրել, որ հայ գործարարներն իրավիճակը փորձում են ծառայեցնել իրենց շահերին՝ դառնալով այդ երկիր հեռախոսների մատակարար։

Հիշեցնենք, որ այս տարվա հազար խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է բջջային հեռախոսների ներկրմամբ զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն, որը նախորդ տարիներին անհամեմատ ավելի ցածր դիրքերում է եղել։

Արման Գալոյան