Քաղաքական

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով չդիմել ՍԴ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար չդիմել Սահմանադրական դատարան, ԱԺ խորհրդի նիստից հետո հայտարարել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Ավելի վաղ ԱԺ խորհուրդը որոշել էր հետաձգել այս հարցով քննարկումը, քանի որ ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում նիստին։ Իսկ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն նման դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաով։ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամեն դեպքում իրենք որոշել են չդիմել ՍԴ. «Որոշել ենք չդիմել ՍԴ և հնարավորություն տանք, որպեսզի այն քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են ընդդիմությանը, ներկայացված լինեն Ազգային ժողովում։ Սա մեր քաղաքացիների քվեի նկատմամբ մեր հարգանքի նշանն է։ Պետք է ընդդիմությանը հնարավորություն տանք գալ խորհրդարան և աշխատել, քանի որ սխալ է պարազիտանալ հարկատուների վրա»։