Քաղաքական

«Հայաստան» խմբակցության պատգամավորներին մանդատներից զրկելու հարցի քննարկումը հետաձգվել է

ԱԺ խորհրդում հետաձգվել է «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկումը։ Radar Armenia-ն տեղեկացավ, որ պատճառն ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ խորհրդի նիստին չներկայանալն է։

Իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից»: