Հայաստանի ազգային կինոկենտրոնի համաֆինանսավորմամբ նկարահանված ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմն ընտրվել է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» մրցանակաբաշխության նոմինանտ` «ԱՊՀ երկրների և Վրաստանի լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Իրադարձությունների կենտրոնում մի փոքրիկ գյուղ է, որը գտնվում է գեղատեսիլ կիրճում։ Ճանապարհի մոտ գտնվող փոքրիկ շուկայում գյուղացիները վաճառում են հնարավոր ամեն ինչ, երբեմն էլ զբաղվում են գյուղատնտեսությամբ։
Ֆիլմի ռեժիսորը Հայկ Օրդյանն է։ Սցենարը գրվել է Նարինե Աբգարյանի համանուն գրքի հիման վրա` մոգական ռեալիզմին մոտ ժանրով։ Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Հայաստանում ֆիլմն էկրան է բարձրացել 2021 թվականի հոկտեմբերին։