Միջազգային

Զանգվածային հոսանքազրկումներ են Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում

Հունվարի 25-ին էլեկտրաէներգիայի անջատումներ են նկատվում Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի մի շարք քաղաքներում։ Մասնավորապես, էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել Ալմա Աթայում, Ալմա Աթայի շրջանում, Բիշքեկում և Տաշքենդում: Ալմա Աթայի վարչակազմի տվյալներով՝ անջատումը տեղի է ունեցել ղազախական «Կեգոկ» էլեկտրական ցանցերի կառավարման ընկերության միջոցով։ 

Ղրղզստանի մայրաքաղաքի մեծ մասը նույնպես մնացել է առանց էլեկտրականության։ Էլեկտրաէներգիայի անջատումը տեղի է ունեցել երեքշաբթի մոտավորապես ժամը 12:20-ին (Մոսկվայի ժամանակով 9:20-ին): Միաժամանակ անհետացել է Բիշքեկին էլեկտրաէներգիա մատակարարող ՋԷԿ-ի խողովակներից ծուխը։ Մայրաքաղաքում լուսացույցները չեն աշխատում, բարձրահարկ շենքերում ջուր չկա՝ պոմպակայանների աշխատանքի դադարեցման պատճառով։ Ականատեսների վկայությամբ առանց էլեկտրականության են մնացել նաև Ղրղզստանի այլ քաղաքների մեծ մասը։ Նաև Ուզբեկստանի շատ շրջաններում տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի անջատումներ։